eTickets Cloud՝
տոմսերի վաճառքի պարզ և ապահով կազմակերպում

eTickets Cloud-ը տոմսերի վաճառք կազմակերպելու ունիվերսալ հարթակ է, լինի դա փոքր սեմինար, թե բազմահազարանոց փառատոն։

1

Թվային տոմսերի
ստեղծում

eTickets Cloud համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել վճարովի, անվճար տոմսեր և հրավիրատոմսեր, ինչպես հստակ նստատեղերով, այնպես էլ պարզապես մուտքի տոմսեր։ Հնարավոր է ձևավորել ակցիաներ, կիրառել զեղչեր, գեներացնել տոմսի տարբեր արժեքներ՝ պայմանավորված միջոցառման անցկացման ամսաթվով` վաղ գնում, հիմնական արժեք, վերջին օրվա սակագին։

2

Առցանց վաճառքի կազմակերպում

eTickets Cloud-ի օգտնությամբ գեներացված միջոցառման տոմսերը, անմիջապես etickets.am հարթակից վաճառելուց բացի, կազմակերպիչները կարող են իրացնել իրենց սեփական կայքի, հավելվածի և դրամարկղների միջոցով, առանց այլ օպերատորների ներգրավման և հավելյալ միջնորդավճարների, արագ ինտեգրվող բաց API-ի միջոցով:

3

Տոմսերի վաճառք

Կազմակերպիչներն eTickets համակարգի միջոցով հնարավորություն ունեն տոմսերի վաճառքն իրականացնել մեկից ավելի միջնորդների հետ միաժամանակ և առցանց վերահսկել վաճառքներն ու հետվերադարձերը: Բոլոր օպերատորներն իրական ժամանակում ունեն համաժամանակեցված հասանելիություն առկա տոմսերին:

4

Վճարային հնարավորություններ

Առցանց վճարումներ կազմակերպելու կարիք չկա. eTickets Cloud համակարգում ինտեգրված են վճարման տարբեր եղանակներ՝ Visa և Mastercard բանկային քարտեր, TelCell և IDram վճարային դրամապանակներ: Վաճառքից ստացված գումարը շատ արագ հասանելի է դառնում կազմակերպիչներին։

5

Միջոցառման մուտքի վերահսկողություն

Անհպում, հեշտ մուտքի գրանցում QR-կոդով։ Տոմսերի սկանավորում և ստուգում ցանկացած շարժական սարքից՝ համակարգին կից գործող մուտքի վերահսկման բջջային հավելվածի միջոցով։ Համաժամանակեցված հնարավորություն միջոցառման այցելուներին տարբեր մուտքերից ընդունելու, ինչպես նաև ինքնուրույն մուտքը տուրնիկետների միջոցով ապահովելու համար՝ QR-կոդի ինքնահաստատմամբ։

6

Կեղծ տոմսերից պաշտպանվածություն

eTickets Cloud-ի թվային խելացի տոմսը պաշտպանված է կեղծիքներից և պատճեններից, բացառում է կրկնակի մուտքը նույն տոմսով: Դինամիկ գեներացվող QR-կոդը և տոմսի անհատականացումը ապահովում են, որպեսզի այցելուն զգա ձեր հոգատարությունը և միջոցառման կազմակերպման բարձր որակը:

7

Տոմսերի առաքման հնարավորություն

Կազմակերպիչները կարող ենք չսահմանափակվել միայն առցանց վաճառքներով. eTickets Cloud համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպել առաքման և տեղում վճարման հնարավորություն՝ ապահովելով գանձման ենթակա գումարների վերահսկողությունը։

8

Վիճակագրություն և վերլուծություններ

Ճանաչե՛ք ձեր հաճախորդներին. հավաստի և լիարժեք վիճակագրությունը՝ հավատարիմ լսարանի հետ երկարաժամկետ աշխատանքի, մարքեթինգային ռազմավարության մշակման և այցելուների ներգրավման համար արժեքավոր ակտիվ է։ Հաճախորդների տվյալները և վաճառքների վիճակագրությունը հասանելի կլինեն կազմակերպիչին eTickets Cloud համակարգի անհատական տիրույթում։

Տոմսերն առցանց վաճառելու 4 պարզ քայլ

  • 1
    Ստեղծեք անհատական էջ
  • 2
    Ստեղծեք միջոցառում
  • 3
    Կառավարեք գործընթացը
  • 4
    Հետևեք վաճառքներին

eTickets Cloud-ը ժամանակակից գործիք է

Մեր թիմը ստեղծում և մատուցում է նոր գործիքներ, որոնք թելադրում են ոլորտի նոր ստանդարտներ։

eTickets Cloud-ով ձեզ հասանելի են
Անձնական տիրույթ

Միջոցառման կազմակերպման համար ավտոմատացված լուծումներ (վաճառք, ֆինանսներ, վերլուծություն, գործընկերներ):

Թվային գործիքներ

Նստատեղերի և տոմսերի գների ձևավորման համակարգ, զեղչային և հատուկ առաջարիների ներկառուցված տրամաբանություններ:

Առցանց վաճառքի հարթակ

Արագ և հեշտ միացմամբ etickets.am կայքում ձեր միջոցառումների տոմսերը վաճառելու հնարավորություն:

Ամպային դրամարկղ

Արագ միացում, վաճառքի հաշվառում, տոմսեր տպելու և QR-կոդերի օգտագործման հնարավորություն։

Տոմսերի սկանավորման հավելված

Աջակցություն մուտքի կազմակերպման և համակարգման, տոմսերի ստուգման և հանդիսատեսի հարմարավետ մուտքի համար:

Արագ ինտեգրում

Տոմսերն իրացնել սեփական կայքի, հավելվածի և դրամարկղների միջոցով, առանց այլ օպերատորների ներգրավման և հավելյալ միջնորդավճարների, բաց API-ի միջոցով։

Ամբողջական տեխնոլոգիական լուծում միջոցառումների կազմակերպման համար

  • Տոմսերի վաճառք կազմակերպելու հեշտ միջոց
  • Էլեկտրոնային տոմսերի թվային անվտանգության ապահովում
  • Բիզնես գործընթացների և հաղորդակցությունների թափանցիկություն
  • Ֆինանսական պլանավորման և գործընկերների ընտրության վերլուծություն

Լուծեք ձեր առջև ծառացած մարտահրավերները eTickets Cloud-ի միջոցով


Վիճակագրություն և վերլուծությունները կօգնեն կարգավորել վաճառքները և գնահատել գովազդային արշավի արդյունավետությունը, ցույց կտան վաճառքի աղբյուրները:

Image Description

eTickets Cloud-ը թվային առցանց օգնական է միջոցառումների ամբողջական ցիկլի կազմակերպման համար՝

  • Միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակում:
  • Նստատեղերի անհատական սխեմաների ստեղծում՝ հաշվի առնելով միջոցառման առանձնահատկությունները։
  • Մուտքեր, առկա դահլիճում տեղեր և գոտիներ ավելացնելու հնարավորություն:
  • Հրավիրատոմսերի, վճարովի և անվճար QR-կոդով տոմսերի ստեղծում։
  • Տոմսերի վաճառքի կազմակերպման հնարավորություն սեփական հարթակներից՝ առանց միջնորդների:
  • Տոմսի արժեքների ձևավորում՝ հիմնական, վաղ գնման, վերջին օրվա սակագներով:
  • Տոմսերի օֆլայն և առցանց վաճառք՝ քարտերով և վճարային համակարգերով:
  • Զեղչերի, ակցիաների և այլ փաթեթների ձևավորում:
  • Միջոցառման մուտքի կազմակերպում բջջային հավելվածի կամ տուռնիկետի միջոցով:
  • eTickets Cloud-ը հարմար է օգտագործել և՛ վեբ, և՛ բջջային տարբերակներով:
  • Վաճառքների և այցելությունների տվյալների վրա ավտոմատ ձևավորվող վերլուծություններ:
  • eTickets Cloud-ը մարքեթինգային ճիշտ որոշումներ կայացնելու օգնական է:

Մարքեթինգային ռազմավարություն

Ընդունեք մարքեթինգային ռազմավարության հիմնավորված որոշումներ՝ հենվելով eTickets Cloud համակարգում իրական ժամանակում արտացոլվող տվյալների վրա։ Այսպիսով, դուք կարող եք խնայել ձեր ժամանակը, գումարն ու ջանքերը։

Հոգատար աջակցություն

Անկախ միջոցառման ծավալներից՝ մենք մշտապես ձեզ հետ ենք։
Պատրաստ ենք պատասխանել մեր հարթակի աշխատանքին վերաբերող բոլոր հարցերին ամեն օր ժամը 09:00-18:00 (GMT+4):

eTickets Cloud համակարգը ֆունկցիոնալ գործիքներ է տրամադրում միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրների լուծման համար:

  • Միջոցառումների կազմակերպիչներ
    Համերգների, ցուցահանդեսների, սպորտային միջոցառումների, առաջնությունների, փառատոնների կազմակերպում…
    Միջոցառման համար անհատական հատակագծի ստեղծում:
  • Գործակալներ
    Տոմսերի վաճառքի գործակալական ցանցի ստեղծման հնարավորություն
  • Արվեստի ներկայացուցիչներ
    Միջոցառուման կազմակերպման վայրերի վարձույթի համար հասանելի ամսաթվերի օրացույց:
    Տոմսերի վաճառքի հեշտ և արագ կազմակերպում՝ առանց միջնորդների։
  • Ծրագրավորողներ
    Արագ ինտեգրում բաց API-ի միջոցով